National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.03.2023
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է. փոփոխություններ օրենսդրությունում
1 / 7

Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է թե՛ Կառավարության հնգամյա ծրագրից, թե՛ դատական եւ իրավական վեճերի բարեփոխումների ռազմավարությունից: Այս համատեքստում արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը խթանելու տեսանկյունից կարեւոր է օրենսդրական կարգավորումների վերանայումը, գործող օրենսդրության շրջանակում առկա որոշ անորոշությունները հստակեցնելը: Այս համատեքստում առաջարկվում է փոփոխություններ կատարել  «Առեւտրային արբիտրաժի մասին» եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում. հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ մարտի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը: Նախագծերով առաջարկվում է սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, սահմանել արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայությունը, ինչպես նաեւ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննելը: «Առեւտրային արբիտրաժի մասին»  եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվում է կատարել որոշ եզրույթների շտկումներ եւ կարգավորումների հստակեցումներ:

Նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ընդունվել են նաեւ նախորդ օրը քննարկված օրինագծերը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am